Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/264

Այս էջը հաստատված է

էլ ունեցել է ոչ պակաս հռչակաւոր Էլզէվիրների տոհմը, որ նոյնպէս անմահացել է տպարանական գործունէութեամբ[1]։ Մատթէոս Ծարեցու ժամանակ Ամստերդամում գործում էր Լիւդվիգ և Դանիէլ էլզէվիրների հարուստ տպարանը, որի համար տառեր փորագրողը մեծ անուն հանած Քրիստօֆօր Վան-Դիկն էր։ Ահա այս արուեստագէտին դիմեց Ծարեցին, և 1658 թւի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրով նա յանձն առաւ պատրաստել հայերէն երեք տեսակ տառեր՝ Աստուածաշունչ տպագրելու համար։ Պէտք է աւելացնել որ Աստուածաշունչ տպագրելու առանձնապէս Ամստերդամի տպարանների սիրած գործն էր․ հէնց այդ ժամանակները էլզէվիրների տպարանն էլ սկսել էր մի մեծ Աստուածաշունչի տպագրութիւնը, որ պատուաւոր տեղ ունի պատմութեան մէջ։

Վան-Դիկ ուշ վերջացրեց իր վերցրած պատուէրը․ 1660-ին պատրաստ էին դեռ մի տեսակ տառեր Ծարեցին դրանցով սկսեց տպագրել Ներսէս Շնորհալու «Յիսուս Որդի»-ն։ Բայց նրան վիճակված չէր տեսնել իր գործի վերջը․ գրքի տպագրութիւնը դեռ չէր վերջացել, երբ նա հիւանդացաւ։ Մահվան երկիւղը ներշնչեց նրան խելացի կանխատեսութիւն, և տպարանի վիճակը տնօրինելու համար նա իր մօտ կանչեց մեր յիշած Ոսկան վարդապետի եղբայր Աւետիսին, որ



ԹավատառՇեղատառՀղումՆերկառուցված նիշքԾանոթագրություն

  1. էլզէվիրների հնարած մի տեսակ տառերը մինչև այժմ էլ շատ գործածական են տպարանների մէջ և կոչվում են «էլզէվիր»։