Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/269

Այս էջը հաստատված է

Այդ ամբողջ քանակութիւնը փոխադրվում է Արևելք, հրապարակ է հանվում․ գրքերի, գոնէ կրօնական ամենագործածական գրքերի առատութիւն է երևում հայերի մէջ։

Այս ուրախալի երևոյթը չէր կարող չը խրախուսել հայ հոգևորականներին։ Մանաւանդ այն հանգամանքը, որ Ամստերդամի տպարանը պատկանում էր Էջմիածնին, պիտի դրդէր Յակոբ կաթողիկոսին աւելի ևս ուշադիր լինել դէպի այդ հիմնարկութիւնը և նրա կառավարութիւնը յանձնել մի կարող և հասկացող մարդու։ Այդպիսի մարդը Ոսկան վարդապեան էր, որին կաթողիկոսը 1662–ին ուղարկեց Եւրօպա։ Դա մի շատ աջող ընտրութիւն էր։ Ոսկանը պատրաստ ունէր մի ամրողջ հրատարակչական ծրագիր։ Ամենից շատ նրան յափշտակել էր Աստուածաշունչ տպագրելու միտքը։ Եւ որպէս զի հեշտ լինի մի այդպիսի մեծ գործ կատարելը, նա վճռեց նախ քան Ամստերդամ գնալը՝ աջակիցներ որոնել Իտալիայում։ Զմիւռնիայից նա նամակ է գրում իր աշակերտ Կարապետ վարդապետին, յանձնարարելով նրան գործը երեսի վրա չը գցել մինչև իր տեղ հասնելը։ Կարապետը ոչ միայն գործը երեսի վրա գցող չէր, այլ և փորձեց մի քայլ անել դէպի առաջ, տպագրելով ձայնագրած Շարական։ Նա պատրաստել տուեց եկեղեցական նօտաներ և սկսեց այդ գործը, որ հայ տպագրութեան մէջ մի նօրութիւն էր։

Ճանապարհին Ոսկան վարդապետը կանգ առաւ Լիվօրնօ քաղաքում, ուր հանդիպեց իր եղբայր