Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/274

Այս էջը հաստատված է

այն կիսատ Շարականը, որ նա ընդունեց Կարապետ վարդապետից ու վերջացրեց, և թէ այն Շարականը, որ նա ինքը սկսեց, բայց կիսատ թողնելով՝ հեռացաւ Հօլլանդիայից։ Տարին միջին թւով 4 գիրք, հրատարակված մի և նոյն տպարանից, մի և նոյն անձի ձեռքով-դա դեռ չեղած երեոյթ էր։ Բայց Ոսկանի գործունէութիւնը մի նշանաւոր նորութիւն էր նաև հրատարակած գրքերի բովանդակութեան և արժանիքի կողմից։

Ամենից շատ, ի հարկէ, եկեղեցական գրքերի պակասութիւնն էր երևում վարդապետի աչքին և ամենից շատ էլ աշխատանք պիտի գործադրվէր այդ պակասութիւնը լրացնելու համար։ Ոսկանը հրատարակեց Սաղմոս, Ժամագիրք, առաջին անգամ տպագրեց Մաշտոց, Նոր Կտակարան։ Բայց դրա հետ միասին՝ տպարանը նրա ձեռքի տակ սկսեց ժամանակակից գրողներին էլ ծառայել։ Այսպէս 1666-ին նա տպագրեց իր թարգմանած և խմբագրած «Քերականութիւնը», իսկ 1669-ին հրատարակեց XVII դարի ամենալաւ հեղինակութիւնը-Առաքել վարդապետ Դաւրիժեցու «Պատմագրութիւնը»։ Առաքելը դեռ կենդանի էր, երբ տպագրվեց նրա հեղինակութիւնը ․[1])․ Մի և նոյն ժամանակ դա առաջին տպագրած գիրքն էր, որ խօսում էր ժամանակակից կեանքի մասին, դուրս էր բերում դեռ կենդանի գործիչների պատկերները։ Դա առաջին հայերէն գիրքն


ԹավատառՇեղատառՀղումՆերկառուցված նիշքԾանոթագրություն

  1. Առաքելը վախճանվեց 1670 թւին, տ․ նրա պատմագրութեան Էջմիածնի երկրորդ հրատարակ., 1896, առաջաբան, եր․ 2: