Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/279

Այս էջը սրբագրված է

տալիս է մի գիրք, որ ժողովրդական լինելու բոլոր հանգամանքներն ունէր։ Հայկական առակների մեջ չէ կարելի գտնել հայ ժողովրդի ինքնուրույն ստեղծագործութեան շատ խոշոր հետքերը հայ հոգեւորականութիւնը անիկայ հալածէլով և խեղդելով ժողովրդի հանճարի բանաստեղծական արտայայտութիւնները, իր ծանր ձեռքը դրել էր նաև առակների վրա։ Դրանք խմբագրված էին յարմարեցրած կղերական խրատներին ու քարոզներին, չունէին ժողովրդի լեզուն, պատմելու ձևը ինքնուրոյն աշխարհայացեղութիւնները, մի խոսքվ արհեստականացրած էին, անկերնդան գրաբարին ենթարկված։ Բայց և այնպէս, եթէ եղած դրականութիւնից կարելի էր ընտրել նիւթ ընդհանուրի ընթերցանութեան համար, այդ միայն առակների ժողովածուն կարող էր լինել, քանի որ առակները, այնուամենայնիւ կրում էին իրանց մէջ ժողովրդական տարրեր, գրավիչ ու զուարճալի պատմվածքներ էին պարունակում։ Կար ժողովրդի մէջ և բանաստեղծութիւն. բայց կղերական-սխօլիստական դարը նրան ուշադրութան արժանացնել չէր կարող։ Ժողովրդի երգերն ու վէպերը գրքի չէին առնված, գրաբար լեզուով չէին, մանաւանդ հոգևորականների վավերացման չէին արժանացած, ուստի և հեռու էին և շատ երկար ժամանակ դեռ հեռու պիտի մնային տպագրական մամուլին հասնելու պատուից։

Այսպէս էր ահա Ամստերդամի տպարանի