կարող գտնվել բարերարներ, որոնք յանձն առնէին այդ ծախսերը տալ, ուստի տպարանը փոքր ի շատէ ապահով դրութեան մէջ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ նրա հետ միասին զարգանում է գրավաճառութիւնը։ Բայց հայերի մէջ առևտրի այդ նոր տեսակը համարեա յայտնի չէր: Գիսաւոր աստղերի պէս երևացող և յանկարծ անյայտացող հայ տպարանները, անշուշտ, հետևանք էին այն գլխաւոր պատճառի, որ գրավաճառութիւնը նրանց աջակիցը չէր․ տպագրիչները հրատարակիչներ էլ էին, նրանք գրքեր էին լոյս հանում և ոչինչ չէին ստանում այդ հրատարակութիւհներից․ ուստի մնում էր կամ բարերարի դիմել ու մի կարճ գործունէութիւն ցոյց տալ կամ խրվել պարտքերի մէջ ու անյայտանալ։
Ոսկանը հասկացել էր այս հանգամանքը և աշխատում էր կազմակերպել գրավաճառութիւնը։ Մեծ անյարմարութիւն էր այն, որ նրա տպարանը գտնվում էր Եւրօպայի մի անկիւնում, հայութիւնից շատ հեռու։ Այդ պատճառով նա դեռ 1665-ին միտք ունէր փոխադրել տպարանը Լվօվ քաղաքը, որ Հօլլանդիային ամենից շատ մօտիկ հայկական խոշոր գաղթականութիւնն ունէր իր մէջ և կարող էր, Լեհաստանի միս հայաբնակ տեղերի հետ միասին, աջակցել գործին։ Ոսկանը նամակով յայտնեց Նիկօլին այդ միտքը։ Հ․ Ալոյիսիոս Պիղու, պատմելով այս եղելութիւնը[1] շատ իրաւացի կերպով նկատում է թէ Ոսկանը,
- ↑ «Բռնի միութիւեն», եր․ 45․