Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/283

Այս էջը հաստատված է

 երևի, չը գիտէր որ Գալանոսը, ինքը, Պիդուն գտնվում են Լեհասատնում։ Եւ իրաւ, եթէ Ոսկանը իմանար այդ, առնուազն աւելորդ կը համարէր դիմում անել լեհահայերին։ Ամստերդամի տպարանը, ինչպէս գիտենք, ահագին անհանգստութիւն էր պաաճառում ջերմեռանդ պատերներին։ Նրանք շատ ուրախացան Ոսկանի առաջարկութեան վրա, իսկոյն հասկանալով որ տպարանը Լվօվ փոխադրելով կարելի էր խափանել «շատ չարիքների առիթը», այսինքն` այլևս չէին տպվի այնպիսի գրքեր, որոնց մէջ, օրինակ, ասված լինի թէ ս. Հոգին բղխում է միայն հօրից և ոչ թէ Հօրից ու Որդուց և կամ թէ՛, օրինակ, Գրիգոր Տաթևացին սուրբ կոչված լինի։ Նիկօլը Պիդուի խորհրդով մի «շատ հանճարաւոր» նամակով համոզեց Ոսկանին կատարել իր այդ միտքը։ Բայց Ոսկանը ծուղակի մէջ չնկաւ. և, իմանալով որ Լվօվում իր տպարանը պիտի դնէ Պիդուների հրամանատարութեան տակ, աւելի լաւ համարեց մնալ Ամստերդամում և լինել ազատ, թէև նիւթապէս շատ անապահով դրութեան մէջ։

Նա յոյս ունէր թէ տպագրված գրքերի վաճառումից կը ստացվի բավականաչափ դրամ` գործը շարունակելու համար։ Բայց իզուր։ Մի նաւ, որ Կ․ Պօլիս էր տանում բազմաթիւ աստուածաշունչեր և շարականներ, ընկղմվեց, մեծ վնաս պատճառելով Ամստերդամի տպարանին. բացի դրանից, տեղ հասած գրքերն էլ շատ դանդաղ և անկանօն էին վաճաովում։ Պարտքերը դիզվում էին պարտքերի վրա, և Ոսկանը ստիպված