Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/286

Այս էջը հաստատված է

Լիվօրնօի երեք ջուղայեցի վաճառականները յանձն էին առել Աստուածաշունչի տպագրութեան ծախսերը։ Ոսկանը Ամստերդամից ուղարկեց Թադէոս քահանային Լիվօրնօ` այդ վաճառականների հետ հաշիւները վերջացնելու։ Այդ գործի պատմութիւնը գրել է ինքը, Համաազասպեանը[1], աշխւատելով, ի հարկէ, արդարացնել իրան և մեղադրել վաճառականներին, որոնք, որպէս թէ, առանց որ և է պատճառի հրաժարվեցին իրանց խոստումը կատարելուց և բացի դրանից` յափշտակեցին Ոսկանի ուղարկած բոլոր գրքերը։ Թէ այդպէս չէ եղել գործը, երևում է նրանից, որ Թադէոսը դիմել է դատարանին, բայց փոխանակ վաճառականներին պատժելու` ինքր դատապարտվել է բանտարկութեան։ Բանտից նա ազատվեց պապի նուիրակի միջնորդութեամբ. մի հանգամանք է սա, որ ցոյց է տալիս, թէ Համազասպեան արդէն բաւական գնահատելի մարդ էր կաթօլիկ հոգևորականների համար: Ինչպէս երևում է, նոյն այդ Թադէոս քահանան էր, որ Լվօվ տարաւ Ամստերդամի հրատարակութիւնները, որոնց մէջ էր և Առաքելի պատմագրութիւնը։ Այդքան մօտիկ և հաւատարիմ ձևացող անձնաւորութիւնը անշուշտ մեծ ազգեցութիւն ունեցած պիտի լինի Ոսկանի վրա յուսահատութեան այն ժամանակներում, երբ տպարանի գոյութիւնը իսպառ վտանգված էր ևրևում։ Չէ կարելի չենթադրեի որ Թադէոսը, իր նախամտածած նպատակների համար կամ գուցէ և կաշաոված պապականների ոսկով ու խոստումներով,

  1. «Հանդէս Ամսօրեայ», 1887, №11—12: