Տպված չէ միայն վերջին բառը։ Այդ Մարտիրոսը ձեռքով աւելացրված է։ Գրքի մէջ թողնվում էր բաց տեղ, որպէս ղի առնողը գրէ նրա մէջ իր անունը․ և այդպիսով գիրքը դառնում էր գնողի անձնական թալիսման, որ պիտի պահէր նրան չար աչքից ու դևերից։ Այժմ էլ, մեր օրերում, «Ուրբաթագրքի» աղօթքներից մի քանիսը տպվում են «Կիպրիանոս» անունով ժողովրդական աղօթագրքի մէջ։
Այսպէս է և «Աղթարքը»։ Նրա մէջ տպված է «Բժշկարան և հաքիմարան ըստոյգ և զարմանալի Մեծին Ճալալիոս հաքիմին արարեալ», բայց կան և վիճակի, բախտի գուշակութիւններ, բարի և չար օրերի ցուցակներ լուսնի թւերով, երազաների բացատրութիւն․ նոյն իսկ երկրաշարժն էլ բարի և չար գուշակութիւնների առարկայ է։
Տպագրութեան հետ կապված է մի բարձր, վեհ, լուսաւոր հասկացողութիւն։ Այս է պատճառը, որ երբ 1890–ական թւականներին յայտնի դարձաւ, որ առաջին հայ տպագրութիւնների թւումն են և «Ուրբաթագիրքն» ու «Ախտարքը», Վենետիկի «Բազմավէպը» մի կերպ վիրաւորանք զգաց որ միջնադարեան այդ աղջամուղջր պիտի վայելէ հայ տպագրութեան անդրանիկ պտուղների պատիւը․ ուստի և առաջարկում էր տպագրութեան