Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/293

Այս էջը հաստատված է

խիստ միջոցներ ձեռք առաւ,որ Ոսկանը «յիմարական գրքեր» չը տպագրէ․ նախ նա պահանջեց, որ վարդապետը հայերէն և լատիներէն լեզուներով գրէ թէ էնքը կաթօլիկ է․ ապա յանձնեց իր փոխանորդին հսկել տպարանի վրա, իսկ տպվելի գրքերի քննութիւնը իր վրա առաւ։ Ինքը հայերէն չը գիտէր, և գրաքննիչի պաշտօնը պիտի կատարէր մի հայ քահանայի միջոցով, որ պիտի ուղարկվէր Հռօմից։

Քանի՜ մթնոլորդների ճնշման տակ էր դրված Ոսկանը։ Ամենից ծանրն ու խեղդողը այն էր, որ գրաքննութիւնը իրապէս յանձնված էր հայերին։ Եւ այնուամենայնիւ, ծերունին արիաբար գործի կպաւ ու 1673-ին սկսեց տպագրել «Գրկուկ կարևոր» անունով գիրքը, որ օրացոյցի պէս մի բան էր և պարունակում էր իր մէջ զանազան օգտակար գիտելիքներ, մանաւանդ վաճառականների համար։ Բայց Ոսկանին ոգևորողը մի մեծադիր և պատկերազարդ Ժամագրքի տպագրութիւնն էր, որի համար էլ նա ըկերացել էր Համազասպեանի հետ։ Միայն սաստիկ ոգևորութեամբ կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Ոսկանը, ինչպէս երևում է, մոռացել էր իրան շրջապատող իրականութիւնը, մոռացել էր որ Ժամագիրքը այնպիսի մի հրատարակութիւն էր, որի վրա կաթոլիկ գրաքննութիւնը կարող էր իր բոլոր խստութիւնները