քահանան շտապեց կառավարութեան ձեռքով կնքել տալ տպարանը։ Սկսվեց մի երկար վէճ նրա և Ոսկանի ժառանգ Սողոմոն Լևոնեանի մէջ։ Վերջինս պատրաստ էր ճշտութեամբ կատարել Ոսկանի ստորագրած պայմանները Ժամագրքի տպագրութեան վեբարերմամբ և այդպիսով միանգամայն վերջացնել բոլոր հաշիւները Համազասպեանի պէս մի մարդու հետ։ Եւ այդ կռւածաղիկը մէջտեղից վերացնելու համար նա ոչինչ չը խնայեց։ Տպագրութիւնը առաջ էր գնում նրա եռանդուն հաւատարմատար Նասիբ Գրիգորեանցի ձեռքով, իսկ կաթօլիկ կղերի կասկածները ոչնչացնելու համար նա խնդրեց գրաքննիչ և նրա հաշւով Հռօմից ուղարկվեց Յովհաննէս Հոլով անունով հայ կաթօլիկ քահանան։ Բայց Թադէոս երէցը այդքան հեշտութեամբ ձեռքից զոհ բաց թողնողը չէր։ Նա ուղղակի դիմեց դատաւորին և յայտնեց թէ Ոսկանի Ժամագրքի մէջ հերետիկոսական տեղեր շատ են մնացել, ուստի պահանջում էր, որ արդէն տպագրված ութ թերթերը նորից տպագրվեն. նա նոյն իսկ Յովհաննէս Հոլովից էլ ջերմեռանդ կաթօլիկ էր ձևանում, նոյն իսկ նրան էլ ոչ–բաւականաչափ բարեմիտ և ուղղափառ կաթօլիկ էր համարում։
Դատաւորը կայացրեց վճիռ որ արատաւոր համարվող ութ թերթերը նորից տպագրվեն և բացի դրանից, ինչպէս պահանջում էր գանգատաւոր քահանան, գրքի վրա նշանակել թէ նա հրատարակվում է Ոսկանի և Համազասպեանի հաշւով։ Նասիբ Գրիգորեանը բողոքեց այդ վճռի