Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/302

Այս էջը հաստատված է

եռանդը, այլ և վարձատրեց նրան, նշանակելով առաքելական քարոզիչ Մարսէլում և հայերէն գրքերի քննիչ երեք տարի ժամանակով։

Լևոնեանին մնում էր արդարութիւն որոնել Պարիզում։ Նրա բողոքների վրա ուշադրութիւն դարձրին նոյն իսկ մի քանի ֆրանսիացի հոգևորականներ, որոնք անիրաւութիւն էին համարում այդ արգելքները։ Սակայն հայ տպագրիչները շատ քիչ օգուտ կարող էին քաղել այդ պաշապանութիւնից։ Հարցը ընդունեց կրօնական բանակռւի ձև, նա դարձաւ պարիզցի և մարսէլցի աստուածաբանների անձնական պատուի հարց։ Իսկ ֆրանսիական կառավարութեան համար աւելի նշանակութիւն ունէր այն, որ Հայրապետեանին այդպիսի լիազօրութիւններ տուող Հռօմը կամեցել է իր վարչական իրաւունքները հասատատել Մարսէլում, մի բան, որ գալլիկան ազատութիւնների հակառակ էր և չէր կարող կասկածներ չը յարուցանել։ Ուստի 1683-ին Հայրապետեանը հարց ու փորձի կանչվեց և կարողացաւ ջրել կառավարութեան կասկածները, ասելով թէ ինքը ինքուիզիտօրի պաշտօն չունի ֆրանսիական հողի վրա։ Հարցաքննող դատաւորը, վերջապէս, այն եզրակացութեան եկաւ, որ հայ քահանան կարող է մնալ Մարսէլում, միայն չը պիտի խառնվի հայ տպարանի գործերի մէջ, իսկ տպարանը պարտաւոր է ճշտութեամբ կատարել 1669-ի պայմանը, այն է՝ չը տպագրել կաթօլիկ եկեղեցուն հակառակ գրքեր։