Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/308

Այս էջը հաստատված է

«Նորագոյն ծաղիկ զօրութեանց», «Նուագարան երանուհւոյ կուսին Մարիամու և սրբոյ հրեշտակին պահապանի», «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի»։ ՎերնաԳիրներն էլ բաւական են ցոյց տալու համար, որ այդ գործերը ոչինչ նորութիւն չեն ներկայացնում գրականութեան համար և նրանց կարելի է յիշատակել միայն իբրև գրքեր, որոնք տպվեցին մասամբ Պրօպագանդայի, մասամբ Ոսկանի տպարաններում և Վենետիկում։

Բօվիսի տպագրութիւններից յետոյ Վենետիկը հայերէն գիրք չը հրատարակեց մինչև 1678 թվականը։ Այդ տարվանից հայկական հրատարակութիւններին հետամուտ է լինում մի օտարազգի, Միքայէլ Բարբօնի անունով, որ իր այդ գործունէութիւնը շարունակում է բաւական երկար (մինչև 1690 թւականը), տպագրելով մեծ մասամբ եկեղեցու համար գործածական գրքեր-Աւետարան, Սաղմոս, Ժամագիրք, Խորհրդատետր, Տօնացոյց, զանազան աղօթագրքեր։ Յիշենք և այն, որ այդ միջոցներում Պրօպագանդան հրատարակեց «Մանաւանդականք» անունով մի վիճաբանական գիրք, որ պիտի ցոյց տար մահմեդականներին, հրէաներին, ինչպէս նաև հերձուածող քրիստոնեաներին կաթոօլիկ եկեղեցու ուղղափառութիւնը։ 1677-ին տպագրած «Խորհրտատետրը» վկայում է, որ Պրօպագանդայի տպարանը արդէն շատ առաջ էր գնացել հայերէն տառերի կատարելագործութեան մէջ։ Գիրքը տպված է սև և կարմիր թանաքով, մեծ ու գեղեցիկ տառերով։