Այս էջը հաստատված է
Կաթօլիկների գործածութեան համար նշանակած այդ գրքի մէջ հետաքննական է առանձին յաւելուածը, որի մէջ սրբագրված են Ոսկանի տպած «Շարականն» ու «Ժամագիրքը»։
Հռօմի և Վենետիկի այս հրատարակութիւնները վկայում են, որ Ոսկանի մահից յետոյ հայ տպարանը դարձեալ ամփոփվում է միայն եկեղեցու շրջանակի մէջ։ Բայց կենդանի էին Ոսկանի աշակերտները, որոնք մի անգամ էլ պիտի՝ հանդէս հանէին Ամստերդամում այդ վարդապետի համեմատաբար լայն հրատարակչական ծրագիրը։