Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/31

Այս էջը հաստատված է



Հայերի անցեալը։ — Միջին դարեր. քրիստոնէութիւն եւ քաղաքական թուլութիւն։ — Եկեղեցական անկախութիւն․ կղզիացած դրութիւն եւ մշտական մրցութիւն շրջապատող տարրերի հետ։ — Արաբական իշխանութիւն։ – Հայերի դիմադրութիւնը։ – Միջին Ասիայի ցեղերը։ — Կռիւը ընդունում է նոր, աղէտալի կերպարանք։ — Հայերը զրկվում են իրանց հողից։ — Դիմադրական միջոցները սպառվում են։ —Մօնգօլական արշաւանք։ — Երեք դար մօնգօլական լուծի տակ։ — Լէնկթիմուր։ — Նրա կոտորածների հետեւանքը։ — Ազգաբնակութեան նուազում, վայրենացում։ — Աւերանքների փաստեր։

Եւ կարո՞ղ էր լինել։

Մտաւոր կեանքը, ինչպէս առհասարակ և ամեն տեսակ կեանք, պահանջում է իրան հարկաւոր հիւթերը, պահանջում է նպաստաւոր պայմաններ իր զարգացման համար։ Եւ եթէ ամայի է շրջապատը, խուլ և անողորմ է դէպի այգ պահանջը, կեանք, ի հարկէ, չի լինի,– կատարեալ, առողջ կեանք։

Հայերը Միջին Դարերի ամբողջ շրջանում ներկայացնում էին մշտական կռիւների մէջ տարուբերվող մի ազգ, որ կամ ընկնում էր, կամ բարձրանում, կամ մի առաջադիմող երկրի բոլոր գեղեցիկ երևոյթներն էր ցոյց տալիս կամ խաւարի