դառնում էր այդ ընտանիքի բոլոր կալուածների միակ ժառանգը, իսկ քրիստոնեայ մնացողները զրկվում էին այդ կալուծներին տիրելու իրաւունքից։ Մահմեդականութիւնը տարածելու նպատակով սրբագործված այս օրէնքը թոյլ էր տալիս և կամայականութիւններ ամենալայն չափերով։ Այսպէս, շատերը, մահմեդական դառնալով, կողոպտում էին բոլորովին հեռու, նոյն իսկ անծանօթ ընտանիքները, դառնալով նրանց կալուածների ժառանգ։ Այդ աւազակութիւնը շատ հեշտ միջոցով էր կատարվում․ պէտք էր միայն գտնել մահմեդական վկաներ, որոնք դատաւորի առաջ հասատէին, թէ ժառանգութիւն որոնողը իր ցոյց տուած ընտանիքի հետ բարեկամութիւն ունի։ Իսլամ վկայի դէմ, ինչպէս յայտնի է, չէր ընդունվում քրիստոնեայի վկայութիւնը, ուստի և հայերը միշտ տանուլ էին տալիս այդ աշկարայ անարդար գործերը և մահմեդականացած հայը շատ անգամ տիրանում էր մեռած ազգականի ոչ միայն կայքին, այլ և ընտանիքին, յափշտակում էր նրա երեխաներին, կնոջը և դարձնում էր ամենքին մահմեդական[1]։
Դժբախտ քրիստոնեան, իր երեխաների համար մի կտոր կալուած, մի կտոր հաց թողնելու հոգսից տանջվելով, դիմում էր յուսահատական միջոցների։ Նա կտակում էր իր կալուածը մի մահմեդականի, որպէս զի իր մահմեդականացած ազգականը ժառանգ չը հանդիսանայ, իսկ կտակով կալուածի տէր դարձող մահմեդականը պարտաւորվում
- ↑ Առաքել պատմագիր, գլ, Ե։