Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/321

Այս էջը հաստատված է

դէպի փառք ու իշխանութիւն։ Կրօնական զգացմունքը չէր կարող շատ մեծ դեր կատարել այդ աշխարհային հաշիւների մէջ, քանի որ քրիստոնեայ ամբոխը տեսնում էր իր եկեղեցին ստորացած, անպաաիւ դարձրած։ Իսկ եեղեցուն այդպիսի մահացու հարուածներ տուողը միայն իսլամը չէր իր անարդար օրենքներով և ֆանատիկոսական բռնութիւններով։ Նրա թողած պակասը լիուլի լրացնում էին իրանք քրիստոնեաները․․․

Երբ խօսք է լինում քրիստոնէութեան անունը արատաւորողների, եկեղեցու նշանակութիւնը ոչնչացնողների մասին, ամենից առաջ հրապարակ էն գալիս հէնց այդ իսկ եկեղեցու պաշտօնեանը։ Նախընթաց գլուխներում մենք բաւական խօսեցինք թէ ինչպէս և որքան էր հայոց եկեղեցին նահատակվում փչացած հոգևորականութեան ձեռքին։ Առաջ տանելով մեր պատմական տեսութիւնը, մենք այժմ նորից հարկադրված պիտի լինենք տեսնել կղերական խայտառակութիւնների աւելի ևս զզուելի տեսարաններ։ Դա պատմագրողի մի տխուր պարտականութիւնն է, որից խուսափել, դժբախտաբար, չէ կարելի, քանի որ հայկական կեանքի մէջ միայն այդ խռովութիւններն ու անկարգութիւններն են երևում և չը կան ուրիշ երևոյթներ, որոնք աւելի նշանաւոր լինէին, աւելի տևողական, համազգային։

Աչքի անցկացնելով XVII դարի յիշատակարանները, մարդ չէ հասկանում թէ ինչ հրաշք էր, որ մնաց հայ եկեղեցի, մնացին հայ հաւատացեալներ։