վկայում են թէ բարոյական ինչ սոսկալի անկման էր հասել հայ ազգը։ Տեղափոխվեցէք Կ․ Պօլսից Երուսաղէմ, մտէք Քրիստոսի գերեզմանին ծառայող հայ հոգևորականների մէջ, և դուք կը սարսափէք յուսահատ իրականութիւնից։ Այդ բոլոր իրարացումները մենք չենք կարող նկարագրել մանրամասնաբար, ժամանակագրական կարգով։ Բայց քանի որ մեզ հարկաւոր է տեսնել հայ ազգի կեցութեան պատկերը, մի պատկեր, որ ցույց տար թէ մտաւոր-գրական ինչ առաջադիմութիւն կարելի էր սպասել ազգից, ուստի կը բաւականանք մի քանի բնորոշ փաստեր բերելով այդ կեցութիւնից։
Կ․Պօլսի պատրիարքարանում փառքի և իշխանութեան համար բորբոքված մրցութիւնների մասին խօսելիս՝ մենք տեսանք, որ Կղէմէս Գալանոսը աշխատում էր պատրիարքական աթոռի վրա նստեցնել իր հավանած մի հայ վարդապետին, բայց աջողութիւն չունեցաւ։ Այդ վարդապետը Թօմա Բերիացին էր, որ հարկադրված եղավ իր պաշտպանի նման փախչել Հռօմ։ Պատրիարքական թեկնածուների կռիւները այն աստիճանին էին հասել, որ կուսակցութիւնները չէին թողնում որ և է մէկին պատրիարք նստել․ և պատրիարքարանի գործերը կառավարում էին զանազան տեղակալներ՝ աշխարհական ազդեցիկ աղաներից և նրանց ստրուկ հոգեւորականներից։ Այս հանգամանքի վրա ուշադրութիւն դարձրեց թիւրքաց կառավարութիւնը․ հռչակաւոր մեծ վէզիր Քէօփրիւլիւ Մէհէմմէդը, տեղեկութիւններ