Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/325

Այս էջը հաստատված է

թիւրք զինւորներով, որոնց ռոճիկ էր տալիս և որոնք նոյն իսկ եկեղեցում չէին հեռանում նրանից։ Հայ մեծամեծները ժողով կազմեցին, հայի համար մի անսովոր միաբանութեամբ վճռեցին ոչինչ չը խնայել պատրիարքին ոչնչացնելու համար, չը խնայել մանաւանդ փող։ Նրանք մաշեցին փաշաների դռները, կաշառեցին ում կարելի էր կաշառել-սկսած ծառաներից։ Եւ երբ տեսան, որ այդ միջոցները քիչ են օգնում, ուղղակի մատնութեան դիմեցին։ Նրանք յայտնեցին Թիւրք կառավարութեան թէ Թօման հայ չէ, այլ ֆրանկ և լրտեսութիւն է անում Կ․ Պօլսում։ Պատրիարքը բանտարկվեց։ Բանտում աւելի հեշտ էր նրա հետ հաշիւներ վերջացնելը. և հայերը կաշառքների ու այլ ստորութիւնների միջոցով սպանել տուին նրան բանտի մէջ։ Այնուհետև սկսվեցին աւելի զզուելի արարքներ։ Պատրիարքի դիակը երկու օր ընկած էր բանտի մօտ և վայրենի ուրախութիւնների առարկայ էր դարձել. շատերը ոտով խփում էին փառասիրութեան զոհ գնացած վարդապետի գլխին, թքում էին նրա վրա։ Յագեցնելով բարբարոսական վրէժխնդրութեան ծարաւը, հայերը կաշառեցին բանտապետին և անպատւած դիակը ծովը գցել տուին։ Բացվեց նոր տեսարան։ «Եւ թաւալվում էր նա ջրերի երեսին —ասում է պատմիչը[1]․ — և նրա գիսաւոր գլուխը ծփում էր ալիքների մէջ` Ղալաթիայի և Ստամբուլի մէջտեղը․ և տեսնողները սաստիկ նախատում

  1. Չամչյան, Գ․, եր 675։