դառնալ և Եղիազարին կաթողիկոս չընդունել․ իզուր նա իր վարդապետներից մէկին ուղարկեց Եղիազարի մօտ, խաղաղութեամբ հասկացնելու համար թէ նա ինչ դժուարութիւններ և աղէտներ է պատրաստում իր արարքներով։ Վերջապէս, իզուր էր աշխատում նաև ժամանակի հասկացող և զարգացած գրագէտ մարդը, Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան։ Եղիազարը դրան էլ չը լսեց․ նա ունէր արքունի հրաման կաթողիկոսութեան մասին և ուրիշ ոչինչ չէր ուզում լսել ու հասկանալ։
Այնուհետև Եղիազարի դէմ դուրս եկաւ Մարտիրոս վարդապետ Կաֆայեցին և սկսվեց մենամարտութեան պէս մի բան այդ երկու հոգևորականների մէջ։ Մենամարտում էին, ի հարկէ, ոչ թէ սրով ու հրազէնքով․ կաշառել թիւրքերին, հրամաններ հանել միմեանց դէմ—ահա կուի զէնքերը։ Կաֆայեցին սկզբում աջողութեամբ էր տանում իր պայքարը։ Եղիազարին չէին թողնում մնալ Երուսաղէմում․ տեղական վալիներին կաշառքներ տալով հալածական էին անում նրան, իսկ նա տեղի էր տալիս, փախչում էր դէս ու դէն, բայց ամեն մի յարմար դէպքում նորից երևան էր գալիս և իր գնած իրաւունքները գործադրում։ Կամենալով իրան Կ․ Պօլիս գցել, Եղիազարը վաճառականի շորերի մէջ ծպտած՝ փախչում էր իջևանից իջևան, աշխատելով թագնվել իրան հալածողներից։ Բանտը, ծեծը, արհամարհանքը ոչինչ էին այդ կաթողիկոսի համար։ Կ․ Պօլսում սկսվեցին աղմուկները․ Մարտիրոս Կաֆայեցին