Սարգիս պատրիարքն էլ խլեց Կ․ Պօլսի աթոռը Յովհաննէսի ձեռքից։
Խռովութիւնները, այնուամենայնիւ, չը դադարեցին։ Անցան 14 տարիներ, բայց Եղիազարը, Մարտիրոսը, Կ․ Պօլսի պատրիարքական թեկնածուները շարունակում էին կռւել, միմեանց քաշ քշել։ Կ․ Պօլսում ութ տարի մի արտասովոր խաղաղութիւն տիրեց այդ ժամանակ մեռաւ Սարգիսը, չորս տարի պատրիարքութիւն անելուց յետոյ․ նրան յաջորդեց Ստեփանոս Մեղրեցին, որ երեք տարի պաշտօն վարելով, նոյնպէս մեռաւ։ Բայց հազիւ էր նրա յաջորդ Յովհաննէս Թօփալը պատրիարք դարձել, երբ թլթլեան կուսակցութիւնից Անդրէաս երէց անունով մէկը, որին ժողովուրդը տուել էր «ճէհէննէմ մէրտիվէնի» (դժողքի սանդուղք) անունը, մատնութիւն արաւ և խլեց պատրիարքութիւնը։ Մարտիրոս Կաֆայեցին չը հաւանեց դժոխքի սանդուղքին և մեծ փող ծախսելով, պաշտօնանկ արաւ նրան, բայց նրա տեղը դրեց դժոխքի մի ուրիշ սանդուղք։ Դա մի բոլորովին տգէտ, անազնիւ կեսարացի քահանայ էր՝ Կրպօ անունով (Կարապետ)։ Եթէ Կրպօն կարողանում էր պատրիարք լինել, ինչու՞ նոյնը չէր կարող անել օսմանեան բանակում հացթուխի պաշտօն կատարող էքմէքճի Սարգիսը։ Սա էլ ստացաւ իր ուզածը, վռնդեց Կրպօին և քահանայ ձեռնադրվելով՝ դարձաւ պատրիարք։ Բայց Կրպօն շատ էլ կորած խեղճերից չէր․ նա էլ վռնդում էր ուրիշներին, պատրիարք էր դառնում, էլի ընկնում։ Այդպիսով այդ տգէտ եկեղեցականը հինգ