Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/335

Այս էջը հաստատված է

անգամ պատրիարքական աթոռը բարձրացաւ։

Եթէ մէնք, ընթերցողներս ձանձրանում ենք այս յուսահատական և զզուելի շահատակութիւների անվերջ շարքից, պետք է մի և նոյն ժամանակ չը մոռանանք, որ դրանք աղէտներ էին ժամանակակիցների համար, աղէտները, որոնք գուցէ աւելի մեծ վնասներ հասցրած լինեն հայ ազգին, քան մի որ և է բարբարոսի արշաւանքը։ Ապականված բարքերի մի կատարեալ դժոխք էր այդ ժամանակը։ Յակոբ կաթողիկոսը ստիպված էր երկրորդ անգամ ճանապարհորդութիւն սկսել, չը նայած իր զառամեալ հասակին։ Կ․ Պօլսից նա նամակ գրեց Եղիազարին և խնդրում էր նրան նայել Կ.Պօլսի մէջ տեղի ունեցող աղէտներին և խղճալ ազգը. հրաւիրում էր գալ իր մօտ, որպէս զի կարելի լինի միասին հոգ տանել։ Բայց մինչև Եղիազարի գալը, մահը եկաւ լուծելու երկու հակառակորդ կաթողիկոսների պայքարը: Յակոբը մեռաւ 1580-ին. Էջմիածնի միաբանութիւնը ի վերջոյ համաձայնութեան եկաւ և գտաւ դժուարութիւնից դուրս գալու միջոցը. փոխանակ նոր կաթողիկոս ընտրելու՝ նա հրաւիրեց Եղիազարին շարունակել իր կաթողիկոսութիւնը էջմիածնում։ Դա մի բախտաւոր ելք էր. Եղիաղազարը իր փառասիրութեան լիակատար հատուցում ստացաւ, իսկ ազգը ազատվեց մի կամակոր և անբարեխիղճ մարդուց, որ տասնեակ տարիներ խառնակութիւններ էր յարուցել, զոհելով ժողովրդի ամենակարևոր շահերը իր անձնասիրութեան։ Նշանաւոր աջողութիւն էր մանաւանդ այն, որ հայոց փառամոլ հոգևորականների