ուխտաւորներից ստանում էին այն բոլոր տուրքերը, որոնք պիտի հասնէին ս․ Յակոբի վանքին․ ուխտաւորները Երուսաղէմ տանում էին միայն անդորրագրեր, որոնք վկայում էին թէ ամեն ինչ ստացված է Կ․ Պօլսում։ Երուսաղէմի հայոց վանքերը, զրկվելով իրանց եկամուտներից, ահագին պարտքերի տակ ընկան և խայտառակ իրողութիւնների ասպարէզ դարձան։
Պատրիարքները և նրանց արբանեակները ուղարկում էին Երուսաղէմ իրանց ազգականներին և ծանօթներին` տեղակալների և հաւատարմատարների պաշտօնով, այսինքն կատարեալ տէրերի իրաւունքով։ Դրանք կատարեալ աւազակային արշաւանքներ էին։ Այդ մարդիկ, <<արաբացի լափլիզող գայլերի և արեան ծարաւ կատաղի շների» պէս կողոպտում և թալանում էին այն ամենը, ինչ տեսնում էին։ Բարոյական որ և է զսպանակ չը կար նրանց համար, որովհետև արատաւոր մարդիկ էին, մեծ մասամբ յանցաւորներ, որոնք իրանց գործած ոճիրների համար շատ անգամ էին բանտ նստել և աքսորվել։ Երուսաղէմի միաբանութիւնը թշուառութեան ծայրին էր հասել․ նա քաղցած էր, միշտ չարչարվում էր։ Վանքում տիրապետողները միայն տեղակալներն ու հաւատարմատարները չէին, այլ և նրանց կանայք, ու որդիքը․ միաբաններին ուտելու հաց չէին տալիս և խեղճերը ստիպված էին ուխտաւորներից ողորմութիւն խնդրել։ Անպակաս էին կռիւները միաբանների և աւազակ տիրապետողների մէջ, կռիւներ, որոնք տանում էին