մտաւոր ստացուածքը։ Եւ քաղաքական տագնապները, կոտորածները այնուհետև սկսեցին աւելի եւ աւելի յաճախ այցելել հայերին, քանդել ու աւերել նրանց երկիրը։
Այդ դրութիւնը չը փոխվեց և այն ժամանակ, երբ քրիստոնէական քաղաքակրթութիւնը Արևմուտքում սկսեց ընկնել։ Եկեղեցին, որ կապում էր հայերին Արևմուտքի հետ, հետզհետէ ոչ միայն դառնում էր ձևական պաշտամունք, ոչ միայն ձգտում էր խեղդել աշխարհային կեանքն ու կուլտուրան, այլ և պառակտվեց, զանազան մասերի բաժանվեց, միմեանց հետ անհաշտ, թշնամի մասերի։ Հայերը կտրվեցին Արևմուտքից, բայց դաւանական հակառակութիւնները նրանց նորից ասիականութեան ծոցը չը վերադարձրին, քրիստոնէական քաղաքակրթութեան ընդհանուր հիմքերից չը հեռացրին։ Այդ փոքրիկ, քրիոտոնեայ ազգը հաւատարիմ մնաց իր հինգերորդ դարին և նրա կուլտուրական աւանդութիւններին, թէև Արևելքում կատարվեց մի ահեղ յեղափոխութիւն, որ ոչնչացրեց մազդեզական թոյլ Պարսկաստանը և նրա աւերակների վրա հանդէս բերեց մի նոր ու թարմ ազգ-արարբները իրանց իսլամով, սրի և պատերազմի այդ կրօնով։
Հայաստանր նոր և այս անգամ աւելի ահռելի զոհերով պիտի պահպանէր իր ազգային ինքնուրոյնութիւնը, իր քրիստոնէութիւնը անողոք նուաճողների հարուածների տակ։ Եւ նրա տուած զոհերը անթիւ ու անհամար են։ Չունենալով մի միապաղաղ քաղաքական կազմակերպութիւն, բաժանված