Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/341

Այս էջը հաստատված է
XII

Եզուիտները Հայաստանում. դաւանափոխական ջանքեր. Նախիջեւանի հայ-կաթօլիկ հասարակութիւնը եւ Լուդվիկոս XIV: -Յակոբ կաթողիկոս. Էջմիածնի գաղտնի ժողովը 1678-ին. հայ պատգամաւորութիւնը ուղեւորվում է Կ. Պօլիս՝ Եւրօպա անցնելու համար. կաթողիկոսի մահը Կ. Պօլսում. Իսրայէլ Օրի:-Կաթօլիկացման ջանքերը ապարդիւն են անցնում. Շարդէնի եւ Տուրնըմօրի վկայութիւները. կրօնական երկպառակութիւնը Նոր-Ջուղայում. այնտեղ յատկապէս դրա համար բացվում է տպարան. «Գիրք, որ ասի վիճաբանական», «Գիրք իսկապէս համառօտ վասն նօմարիտ հաւաստոյ»:-Փոխադարձ մատնութիւներ. տպարանի փակվելը. միջնադարեան մի հանդէս Ջուղայում:-Քաղաքական մատնութիւներ. կաթօլիկները փորձում են հայերի դաւանափոխութիւները պետական հաւատարմութեան հարց դարձնել. լուսաւորչական հայերն էլ դիմում են մատնութիւների:- Յովհաննէս վարդապետ Մրքուզ. նրա վայելած հռչակը. «Վիճաբանութիւնը առ Շահ-Սլեմանն Պարսից» գիրքը. այդ գործի արժանաւորութիւնը:-Ջուղայի անկումը. Ստեփանոս եպիսկոպոս եւ եզուիտները:

«Ուր լէշ կայ, այնտեղ հաւաքվում են արծիւները»։ Հայ ժողովուրդը, դարերով ծեծված, տգիտութեան մէջ թաղված, անբարոյական հովիւների ձեռքը մատնված, ներկայացնում էր մի գետնատարած, արիւնաքամ դիակ։ Եւ նրա վրա հաւաքված արծիւները, ինչպէս գիտենք, միայն Մեկկայի երկրպագուներից չէին. Հռօմի երկրպագուները նոյնպէս շատ լաւ էին զգում ժամանակի և