Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/344

Այս էջը հաստատված է

իրանց դիտակներով և աստղաբաշխական հմտութիւններով։ Բայց միայն գիտութիւնը բաւական չէր Պարսկաստանի պէս մի երկրում դիրթ և ազատ յարմարութիւն ստեղծելու համար։ Եզուիտը ամեն տեղ աշխատում էր քաղաքական հովանաւորութիւն գտնել, մի և նոյնն էլ նա Պարսկաստանում էր անում։ Լուգովիկոս XVI, որ եզուիտական կարգի անդամ էր դառել դեսպանութիւնների և բարեկամական նամակների միջոցով աշխատում էր պարսից Շահի համակրութիւնը գրաւել դէպի կաթոլիկ պրօպագանդան։ Պատրուակ կար, և այդ պատրուակը դարձան Նախիջևանի կաթոլիկ հայերը, որոնք անսպասելի կերպով քաղաքական գործօնի դրութեան մէջ ընկնելով, արժանացել էին Ֆրանսիայի «ամենաքրիստոնեայ» թագաւորի քնքշութիւններին։ Լուդովիկոսը խնդրում էր ամեն տեսակ դիւրութիւններ տալ այդ հայերին և մանաւանդ եզուիտներին, որոնք նրա առանձին բաբեհաճութիւնն էին գրաւում։ Այդ բարեկամական միջնորդութիւնները ազդու և հեղինակաւոր էին թէ այն պատճառով, որ գալիս էին Եւրօպայի ամենահռչակաւոր, աշխարհակալ թագաւորի կողմից և թէ մանաւանդ այն պատճառով, որ նրանց հետ թանգագին ընծաներ էլ էին գնում։ Լեհաստանի թագաւորն էլ, պապի և լեհական արքունիքում վխտացող եզուիտների խորհրդով, դեսպանութիւններ էր ուղարկում Պարսկաստան և նոյնպէս խնամք էր տանում, որ եզուիտները ապահով ու հեղինակաւոր լինեն պարսկական Հայաստանում․ նրա ջանքերով էր, որ