լինելով հարիւրաւոր տեղական փոքրիկ իշխանութիւնների մէջ, երկիրը, այնուամենայնիւ, ոչ միայն չընկճվեց վերջնականապէս, այլ և յաճախ ապստամբութիւններ էր յարուցանում՝ իր հողը, իր աւանդութիւնները պաշտպանելու համար։ Երկիրը մի քանի անգամ խեղդվեց արեան հեղեղների մէջ, բայց և այդպէս, նորից գլուխ էր բարձրացնում իր աւերակների տակից․ Ո՞րտեղից էր նա այդքան ոյժ ստանում։
Աւատական կազմակերպութիւնը Հայաստանի քաղաքական թուլութեան մշտական պաաճառն էր։ Բայց արաբական տիրապետութեան ժամանակ հայկական ֆէօդալականութիւնը կարողանում էր անջատ ոյժերով, երբեմն և միութիւններ կազմելով, դուրս գալ տիրողների դէմ։ Հայ ազնուականութիւնը երկրի ռազմիկ ոյժերի ներկայացուցիչն էր և այդ պատճառով էլ մի վտանգաւոր տարը էր կազմում։ Արաբները նրա դէմ ուղղեցին իրանց հարուածները, և հայ իշխանները դարերի ընթացքում կոտորածի էին ենթարկվում։ Չը նայած այդ սարսափելի հանգամանքներին, հայ իշխանները ոչ միայն բնաջինջ չէին դառնում, այլ և կարողանում էին տեղական սահմանափակ անկախութիւններ, թագաւորութիւններ էլ հաստատել, օգտվելով քաղաքական բարեյաջող հանգամանքներից: Եւ այդ փոքրիկ գահերը ծագում ու ապրում էին` ցոյց տալու համար թէ դեռ որքան կենսունակութիւն և կուլտուրական մեծ ոյժ ունի հայ ժողովուրդը։
Իններորդ դարում արաբները Հայաստանում