Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/352

Այս էջը հաստատված է

կամ ունենալով իրանց հետ այդ կառավարութիւնների յանձնարարական նամակները։ Եզուիտները հաստավեցին Թիւրքաց Հայաստանի զանազան կողմերում, բոյն դրին մինչև իսկ էջմիածնի կողքին, Երևանում։ Նրանք գործում էին իստակ եզուիտական եռանդով․ քարոզում էին քաղաքներում, բայց մանաւանդ գիւղերում․ աւելի յաճախ ընկերանում էին առևտրական կարաւաններին և, օգուտ քաղելով ամեն մի հանգամանքից, յորդորում էին մարդկանց հասկանալ, որ առանց Հռօմի չը կայ փրկութիւն։

Երևանի եզուիտների ուշադրութեան գլխաւոր առարկան, ի հարկէ, էջմիածինն էր․ նրանք աշխատում էին իրանց ցանցերի մէջ գցել հայոց կրօնական այդ կարևոր կենտրօնը և դրա համար մի կողմից շահագործում էին պարսից կառավարութեան ունեցած համակրանքը դէպի իրանց գործը, իսկ միւս կողմից քաղաքական յոյսեր էին ներշնչում, շարունակելով հաւատացնել թէ ֆրանսիական թագաւորը կը լսէ պապին, երբ այս վերջինը կառաջարկէ նրան հովանաւորել հայերին։ Եւ պէտք է խոստովանել, որ հայ եկեղեցականների մէջ կային և այնպիսիները, որոնք կարող էին եզուիտների համար համբերողութեան և ազատամտութեան օրինակներ դառնալ։ Այսպէս, Նահապետ կաթողիկոսը թոյլ տուեց այդ կրօնաւորներին ազատ մտնել հայոց եկեղեցիները, քարոզել այնտեղ։ Եւ երբ հայ հոգևորականները այս պատճառով գահընկէց արին Նահապետին, եզուիտները կարողացան ընծաների միջոցով Շահից հրամաններ