Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/356

Այս էջը հաստատված է

է Աղէքսանդր վարդապետի «Գիրք, որ ասի վիճաբանական», աշխատութիւնը, որի մէջ վիճաբանութիւններ կան կաթօլիկների դէմ։ Հետևեալ տարին լոյս է տեսնում մի նոր աշխատութիւն, այս անգամ Յովհաննէս Մրքուզի շարադրածը, որ ունի այսպիսի վերնագիր. «Գիրք իսկապէս համառօտ վասն ճշմարիտ հաւատոյ»։ Յիշատակարանի մէջ տպագրողները, իրանք էլ զգալով իրանց տպարանի պակասութիւնները, ասում են, որ ուրիշ հնար չը կայ հայոց եկեղեցին պաշտպանող գրուածքներ հրատարակելու․ «Ֆրանկների երկրում» տպել անկարելի է, որովհետև այդ տեսակ գրքերը հակառակ են նրանց վարդապետներին, որոնք, և ամեն կերպ արգելք են հանդիսանում։ Դա մեզ շատ լաւ ծանօթ, հին իրողութիւն է։ Եւ որովհետև կարիքը հնարագիտութեան հայրն է, ուստի վերանորոգվում են Ջուղայի տպարանի աւերակները։ Մինչև այդ ոչ ոքի չէր էլ յիշել, որ եղել է տպարան, որ տպարանը լաւ բան է, որ նրա համար Յովհաննէս վարդապետը տարիներ տանջվել է Եւրօպայում։ Այժմ եզուիտների դէմ կռւելու անհրաժեշտութիւնը ստիպեց հայ կղերակներին ոչ միայն գրքեր շարադրել, այլ և յիշել ու նորից կենդանացնել տգիտութեան և խաւարասիրութեան պատճառով մոռացված լուսատու հիմնարկութիւնը, այն տպարանը, որ Խաչատուր Կեսարացու ու նրա օգնականների վառ ոգևորութեան առարկան էր մի 40—45 տարի առաջ։

Եզուիտները, ի հարկէ, հասկանում էին թէ