Այս էջը հաստատված է
մի զզուելի պատկեր էր ներկայացնում և որի նմանը հազիւ թէ մի ուրիշ անգամ ցոյց տուած լինի հայոց եկեղեցին։ Առաջնորդը զգեստաւորված հոգևորականներով և սևացրած մոմեղէններով թափօր կազմեց և դուրս եկաւ Ջուղայի հրապարակը: Այդտեղ, բազմութեան առաջ, նա անիծեց Շէհրիմանեաններին[1], որոնք այդ բոլոր խռովութիւնների պատճառն էին համարվում[2]:
Կրօնական անհամբերողութեան այդ հրապարակային տօնախմբութիւնը մի պարզ նշան էր թէ որքան թշուառ է հայ ժողովուրդը, որքան շատ է նա թունաւորվում երկու եկեղեցիների անհաշտ մրցութեան պատճառով։ Մտաւոր ոչինչ առաջադիմութիւն, համաշխարհային լայն գաղափարներ չէին կարող պատուաստվել մի միջավայրում, ուր այս տեսակ գործեր էին կատարվում։ Բայց մի՞թէ միայն հայ հոգևորականն էր մեղաւոր այդ
- ↑ Շէհրիմանեանների մեծ ընտանիքը թէ իր մեծ հարստութիւններով, թէ իր անդամների անձնազոհ գործունէութեամբ մեծ ծառայութիւններ է մատուցել կաթօլիկութեան։ Դա մի շատ նշանաւոր ըետանիք էր. մեր նկարագրած անցքերից քիչ յետոյ նա դուրս եկաւ Ջուղայից և բնակութիւն հաստատեց մեծ մասամբ Եւրօպայում։ 1699 թւականին Աւստրիայի Լէօպօլդ կայսրը կոմսութեան տիտղոս շնորհեց Վիէննայում ապրող Շէհրիմանեաններին այն պատճառով, որ նրանց տոհմը շատ էր աշխատել կաթօլիկութիւն տարածելու համար, յանձն առնելով կեանքի վտանգ, սպառելով շատ հարստութիւն, նոյն իսկ արիւն թափելով (Ուղուրլեան, «Պատ․ Հայ․ Գաղթ․ ի Լիվօրնօ»: եր․ 301)։ Վենետիկի Շէհրիմանեանները Մխիթարեանների մեկենասներն էին։
- ↑ «Պատմ. Նոր Ջուղայու», եր․ 266—267: