Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/359

Այս էջը հաստատված է

խաւար ու զզուելի գործի մէջ։ Անաչառութիւնը պիտի հարկադրէ ամեն մէկին բացասական պատասխան տալ այդ հարցին և խոստովանել, որ ամենից շատ կաթօլիկ կղերն էր մեղաւոր։ Մենք արդէն շատ անգամ առիթ ունեցանք յիշատակելու, որ հայ եկեղեցականները յաճախ այնքան համբերող էին կաթօլիկ քարոզիչների վերաբերմամբ, որ նոյն իսկ թոյլ էին տալիս նրանց մտնել հայոց եկեղեցիները և քարոզել այնտեղ։ Բայց կար այս համբերողութեան նմանութիւնն անգամ կաթօլիկների մէջ։ Ո՛չ։ Ջուղայի այս անկարգութիւնները հայ ժողովրդի տառապանքների սկիզբն էին միայն. կրօնական երկպառակութիւնները այնուհետև էլ շարունակեցին փոթորկել Պարսկաստանի խորքերն ընկած այդ գաղթականութիւնը և անցան XVIII դարը։ Եվ ահա կաթօլիկ հոգևորականները հարց են դնում. պէ՞տք է, որ կաթօլիկը գնայ իր հերձուածող ազգակցի եկեղեցին։ Հարցը հասնում է Հռօմի աթոռին և Կղեմէս XI պապը 1709 թուին դնում է վճիռ. «Պէտք չէ, արժան չէ»[1]։ Եւ այնուհետև կաթօլիկ հայի համար լուսաւորչական եկեղեցին մի տեղ է դառնում, ուր կարելի է մտնել ոչ թէ աղօթելու, հոգու փրկութիւն գտնելու համար, այլ լոկ «թամաշա» անելու համար, ինչպէս մտնում են մի թատրօն կամ մի այլ զուարճատեղի։ Եղբայրասպան ֆանատիկոսութեան կողմից ոչ ոք չէ կարողացել հաւասարվել Հռօմին. և հայ հոգևորականը իր բարբարոսական անհաշտոութեան


-

  1. Տէրտէրեան—«Աբբայ Մխիթարայ վարդապետի Պատճառք», Զմիւռնիա, 1879, եր․ 8: