համար էին մատնութիւնների դիմում։ Նրանց արդարացնել, ի հարկէ, չէ կարելի։ Բայց մեղաւորը մենակ նրանք չէին․ անբարոյականութիւնը դարձեալ Հռօմի կողմից էր գալիս։ Հռօմի գործակալներներն էին, որ կրօնափոխութեան գործը հեշտացնելու համար օգնութեան կանչեցին թաթարական անգթութիւնները․ փոխանակ յոյս դնելու քարոզի, խաղաղ միջոցներով համոզելու վրա` Քրիստոսի փոխանորդ համարվողները սուլթանների, շահերի, խաների ու փաշաների բարբարոսական կրքերի վրա էին յենվում։ Իսկ թէ այստեղից որքան տառապանքներ պիտի ծնվէին այն թշուառների համար, որոնք գէթ կրօնի, հոգու գործերի մէջ ուզում էին մի քիչ ազատ, ընտրող, անկախ լինել—այդ հասկանալի է և առանց երկար բացատրութիւնների։
Բերենք մի փաստ։ Պապական նուիրակի պաշտօնով Պարսկաստան գնացած Անսիրի արքեպիսկոպոսը մի մանրամասն զեկուցագրի մէջ յայտնում էր պարսից Շահին թէ ինքը, որպէս պապի ներկայացուցիչ, հարկադրված է բողոքներ ներկայացնել, որովհետև Պարսկաստանում ստորացնում են իր պատիւր և արժանաւորութիւնը։ Ստորացնողները հայերն են։ Մեծ և անտանելի վիրաւորանք էր պապական նուիրակի համար այն, որ հայերը յամառում են իրանց հերձուածի մէջ: Եւ ահա թէ ինչպէս։ Յայտնի է, ասում էր արքեպիսկոպոսը, որ պապը Յիսուս Քրիստոսի տեղապահն է երկրիս երեսին և աշխարհիս բոլոր թագաւորները հպատակվում են պապին ու պատւում
0ւցւիւ26օ1 ե7