Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/362

Այս էջը հաստատված է

են նրան իբրև այդ աստիճանը կրողի։ Սակայն, չը նայած բոլոր ազգերի այդ համաձայնութեան, մի բուռն հայեր, քրիստոնեայ լինելով հանդերձ, մերժում են հպատակվել պապին։ Այդ դեռ բաւական չէ, մի բուռն հայերը, իրանց ըմբոստութեան մէջ աւելի պինդ պահվելու համար, իրանց մէջ այնպիսի մարդկանց են հոգևոր բարձր աստիճաններ տալիս, որոնք յայտնի են իբրև պապի ամենախիստ հակառակորդներ։ Հայերը իրանց ամբարտաւանութիւնը նոյն իսկ այն աստիճանին են հասցնում, որ որոշ տօներին նզովներ են կարդում իրանց եկեղեցիներում պապի նախորդների դէմ։ Մի շինծու գոռոզութեամբ դիպլօմատ-արքեպիսկոպոսը յայտարարում էր, թէ այդ հանգամանքը աւելի արհամարանքի է արժանի, բայց մի և նոյն ժամանակ առաջ էր բերում մի այսպիսի նուրբ փաստաբանութիւն։ Պապը, ասում էր նա, իր հպատակների մէջ պահպանում է մի խորին պատկառանք, դէպի նորին մեծութիւն Շահը, բայց կարող է գանգատավել, որ Շահն էլ նոյնը չէ անում իր վերաբերմամբ. անշուշտ պապը պիտի կարծէ թէ այդ բոլորը կատարվում է հայերի մէջ Շահի հրամանով կամ թույլտւութեամբ, թէև իսկապէս կատարվում է առանց նորին մեծութեան գիտութեան[1]։

Դիւանագիտական այս նուրբ մանուածքի մէջ դժուար չէ նկատել, որ «սուրբ» հայրերը, առանց խղճահարվելու, պետական անհաւատարմութեան կասկածներ էին տարածում ամբողջ հայ

  1. «Снош. Пет. Вел.», եր. XIII: