կազմել միւս աշխատութիւնների մասին, որոնք որքան յայտնի է, մեծ մասամբ չը հրատարակվեցին և անյայտութեան մէջ էլ կորան։ Գրուածքը, եթէ նրա հետ կապված պահենք հեղինակի ստացած հռչակը, մեր առջև պարզում է ժամանակի դրութիւնը, նրա ամբողջ հոգեբանութիւնը։ Որքա՜ն քիչ բան էր հարկաւոր այն տգէտ դարում՝ «տիեզերալոյս» դառնալու համար։ Եթէ ճիշտ է որ Շահինշահի ամբողջ արքունիքը հիացած էր հայ վարդապետի իմաստութեան վրա, եթէ ճիշտ է, որ վախենում էին նրա հետ վէճի բռնվելու, դա միայն կարող է հաստատել այն, յամենայն դէպս անսխալ, իրողութիւնը, որ պարսից արքունիքն էլ չէր բարձրացել մտաւոր զարգացման այն ստոր աստիճանից, երբ մի վարժ ու ընդունակ գրագէտ, մի շատ կարդացած մարդ ապշեցնում է մարդկանց։ Մեր «տիեզերալոյսը» իր մտաւոր նեղ ու սահմանափակ հօրիզօնով, իր աղքատիկ պաշարներով մէկն էր այն հայ վարդապետներից, որոնք միջնադարեան սխօլաստիկայի չոր ու ցամաք սնունդը գործ էին դնում աստուածաբանական հարցեր լուծելու համար և որոնց գրուածքները ոչնչով լաւ կամ վատ չեն Յովհաննէս վարդապետի փիլիսոփայութիւններից, թէև «տիեզերալոյս» կոչվելու բախտին չեն արժանացել։ Նոյն իսկ լեզուի կենդանութիւն, ոճի հարստութիւն, ուռուցիկ պերճաբանութիւն կամ վճիտ պարզութիւն
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/367
Այս էջը հաստատված է