Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/370

Այս էջը հաստատված է

1695-ին։ Հեշտ բան չէր եզուիտների դէմ մարտնչելը․․․

Եզրափակենք մեր խօսքը յիսուսեան այս կրօնաւորների մասին։ Նրանք երկար չը մնացին հայերի մէջ․ բայց անարդարութիւն կը լինէր ուրանալ նրանց գործունէութեան դրական կողմը։ Երկու խոշոր շարժումներ, որոնք մեր նոր պատմութեան անկիւնաքարերն են կազմում, առանց որոնց հայութիւնը դեռ շատ ժամանակ լճացած ու յետադէմ կը մնար, եզուիտական ազդեցութեան տակ սկզբնաւորվեցին, սաղմնային դրութեան մէջ մտան։ Այդ շարժումներից մէկն այն է, որ Իսրայէլ Օրիի անուան հետ է կապված, իսկ միւսը -Մխիթար Սեբասաացու հետ։ Առաջինը քաղաքական շարժում, երկրորդը-գրական։