Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/371

Այս էջը հաստատված է
XIII

Տպագրութեան փորձեր Կ.Պօլսում. աննպաստ միջավայր։—Երեմիա Չելեպի Քէօմիւրնեան. նրա տպարանը. նրա դերը Կ. Պօլսի խռովութիւնների մէջ։ —Քէօմիւրնեան իբրև հեղինակ եւ թարգմանիչ. ժամանակակից անցքերի պատմութիւնը. Մաղաքիա դպիր Ճէվահիրճէան։—Զաքարիա սարկաւագ եւ նրա «Պատմագրութիւնը»։—Մարտիրոս Ղրիմի եւ Մինաս Համդեցի. Համդեցու «Ազգաբանութիւն հայոց» իբրեւ հայոց պատմութեան առաջին փորձ։

Դեռ Աբգար Թօխաթեցու մասին խօսելիս՝ մենք ընդգծեցինք այն կարևոր նշանակութիւնը, որ վիճակվում էր Կ․ Պօլսին հայկական տպագրութեան գործի մէջ։ Աբգարը, հարկադրված լինելով իր գործունէութիւնը մի այլ տեղ փոխադրել, ընտրեց, ինչպէս գիտենք, թիւրքաց մայրաքաղաքը։ Կ․ Պօլսի հայութիւնը, ինչպէս Հայաստանին ամենից մօտ մի խոշոր գաղթականութիւն, այն փոքր ի շատէ յարմար միջավայրն էր, ուր հայոց եկեղեցին կարող էր ազատ, առանց կաթօլիկ գրաքննութեան խստութիւններին ենթարկվելու, օգտվել տպագրական մամուլից իր պէտքերի համար։ Սակայն Աբգարի ժամանակից անցաւ հարիւր տարուց աւել, և Կ. Պօլիսը տպարանական ոչինչ գործունէութիւն ցոյց չը տուեց։ Հայ վարդապետները