մարդը և այնքան խելօք ու հասկացող, որ նոյն իսկ հոգևորականութիւնը դիմում էր նրա խորհուրդներին, շատ դէպքերում հպատակվում էլ էր նրա հեղինակաւոր խօսքին։
Տարաբախտաբար, մենք շատ աղքատիկ տեղեկութիւններ ունենք այս նշանաւոր գործիչի կեանքի մասին։ Յայտնի է այնքանը, որ Քէօմիւրճեանը շատ գործունեայ դեր է կատարել Կ. Պօլսի և Երուսաղէմի խառնակութիւնների և անկարգութիւնների ժամանակ։ Նա Մարաիրոս Կաֆայեցու անձնական բարեկամն էր և քարտուղարը։ Մօտիկ կանգնած լինելով պատրիարքական աթոռի շուրջը կռւոզներին, նա աշխատում էր մեղմացնող, հաշտեցնող դեր կատարել։ Որովհետև չարիքը միանգամից արմատախիլ անել չէր կարելի, ուստի Երեմիային մնում էր որքան կարելի է շատերին համոզել, թէ ինչ դժբախտութիւններ են ծնեցնում անսահման ու անվերջ գժտութիւնները։ Նա ջանք չէր խնայում կռւողների բռնկված կրքերը հանգցնելու համար, գրում էր, անձամբ գործում էր, խրատում։ Երբ Եղիազարը ստացաւ առանձին կաթողիկոսութեան հրովարտակ, Կ. Պօլսում գտնվեցին հայեր, որոնք սարսափահար եղան այն պառակտումից, որ մտցնում էր ազգի մէջ այդ փառամոլ կղերականը։ Երեմիա Ջէլէպին այդպիսիների գլուխն անցաւ և նրանց կողմից պատգամաւոր գնաց Եղիազարի մօտ, Բերիա, խօսելու և հասկացնելու համար։ Երկար ժամանակ նա համոզում էր Եղիազարին յետ կանգնել թիւրքահայերի համար առանձին կաթողիկոսութիւն հիմնելու