Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/376

Այս էջը հաստատված է

մտքից, հասկացնում էր թէ ինչ վտանգներ են կապված այդ քայլի հետ։ Բայց զուր էին նրա բոլոր ջանքերը…

Տեսնելով որ ոչ մի քարոզ, ոչ մի ապացոյց չէ ազդում, Քէօմիւրճեանը այնուհետև աշխատում էր գոնե մեղմացնել այն կատաղութիւնը, որով Եղիազարն ու Մարտիրոս Կաֆայեցին կռւում էին իրար դէմ,մի կռիւ, որից միայն խոովութիւնների քաոսն էր տակն ու վրա լինում, առանց դրական որ և է օգուտ տալու։ Այո′, անհաշտութեան և վայրենի կրքերի բոցերը հանգցնելն էլ այն տխուր ժամանակներում բարերարութիւն էր։ Այնքան հեռու էին գնացել անձնական կռիւները, որ այլ ևս հնար չը կար հաստատելու թէ ո՞րն է արդար և որը՝ մեղաւոր. միակ հնարաւոր ելքն էր հաստատել խաղաղութիւն, ինչպէս էլ լինի նա։ Դժուար է հասկանալ թէ ուր պիտի հասցնէր Եղիազար-Մարտիրոսեան մենամարաութիւնը, եթէ Քէօմիւրճեանի հաշտեցնող ազդեցութիւնը յաղթանակ չը տանէր։ Երբ Յակոբ կաթողիկոսը երկրորդ անգամ Կ․ Պօլիս գնաց, Երեմիան ներկայացաւ նրան և համոզեց ուղարկել Մարտիրոսին Երուսաղէմ՝ Եղիազարի հետ հաշտվելու համար։ Այդ խորհուրդը, բարեբախտաբար, ընդունվեց և հաշտութիւնը կայացաւ․ դա նշանակում էր, որ մէջտեղից վերացաւ խռովութիւնների, կեղեքումների, կաշառակերութեան մի մեծ պատճառ էլ։

Բայց գործանէութեան այսպիսի եղանակը չը պիտի կարծել տայ թէ Երեմիան հարկաւոր դէպքում չէր բողոքում։ Երբ Մարտիրոս Կաֆայե