Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/380

Այս էջը հաստատված է

էր հանել։ Եւ բացի դրանից, նա շուտով մեռաւ (1691), իսկ նրան յաջորդած Նահապետ կաթողիկոսը թէև սկսեց լաւ երևալ կաթօլիկների աչքում, բայց դրանով միայն կասկած յարուցեց թէ լատինամոլ է և աւելի ևս գրգռեց հայ հոգևորականների հալածողական կրքերը: Երեմիա Չէլէպին չը տեսաւ այդ կրքերի կատաղութեան շրջանը։ Նա վախճանվեց 1695 թւին՝ 60 տաարեկան հասակում։

Հեղինակներ կան, որոնք բախտի խորթ զաւակներ են։ Այդպիսիներից մէկն է և Քէօմիւրճեանը։ Նա թողել է բազմաթիւ գրական վաստակներ, բայց, որքան մէնք գիտենք, տպագրվածը միայն մի հատն է. այն փոքրիկ տետրակը, որ լոյս տեսաւ հեղինակի տպարանից. իսկ մնացած աշխատութիւնների մասին միայն կցկտուր տեղեկութիւններ են մնացել, և հայոց գրականութէան պատմութիւնը, դժբախտաբար, այդ վայր ի վերոյ տեղեկութիւններով պիտի միայն բաւականանայ։

Երեմիա Չէլէպին յայտնի է թէ իբրև թարգմանիչ և թէ իբրև հեղինակ։ Նա շատ լաւ գիտէր թիւրքերէն, յունարէն և լատիներէն։ Եւ ահա այդ լեզուագիտութեան արդիւնքը. թիւրք, գրագէտների խնդիրքով նա թիւրքերէնի է թարգմանել Խորենացու պատմութիւնը քաղուածօրէն, ամբողջ նոր կտակարանը և մի քանի կտորներ հին կտակարանից. յունարէնից և լատիներէնից շատ բաներ թարգմանեց հայերէնի։ Իսկ նրա ինքնուրոյն հեղինակութիւններն են. ընդարձակ պատմութիւն