Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/383

Այս էջը հաստատված է

Այս աեսակ մի հեղինակ իրաւունք ունի պահանջելու, որ իր յետագաները երախտագէտ ու պարտաճանաչ լինեն իր վերաբերմամբ, ազատելով իր թողած վերին աստիճանի հետաքրքրական և կարևոր աշխատութիւնը անյայտութեան խաւարից և դարձնելով նրան ըեդհանուրի սեփականութիւն: Այդ կողմից Քէօմիւրճեանի բախտակից է նրա բարեկամ Մաղաքիա դպիր Ճէվահիրճեան, որ շարունակել է նրա պատմութիւնը և որի գործն էլ անյայտ է մնում մինչև, այսօր[1]:

XVII դարի վերջերին գործ է և Զաքարիա սարկավագի «Պատմագրութիւնը»[2]:Սա իսկապես ժամանակագրութիւն չէ, այլ կցկտուր պատմուածքների

  1. Թե վերևում առաջ բերած կտորը և թե այն հանգամանքը, որ Հ. Չամչեան իր «Հայոց պատմութիւնը» գրելիս օգտվել է և Երեմիա Չէլէպիի պատմագութիւնից, վկայում են, որ ձեռագիրը գտնվում է Վենետիկի Մխիթարեն վանքում: Պրօֆէսօր Ք. Պատկանեան, դեռ 1879 թւին հրատարակած իր «Библiографическiй Очеркь Армянской Исторической Литературы» աշխատութեան մէջ, ցանկություն էր յայտնել, որ Քէօմիւրճեանի գործը շուտ հրատարակվի: Բայց չը գիտենք թէ ինչու Մխիթարեան հայերը մինչև այսօր սպանած են պահում XVII դարի նշանավոր հեղինակին: Գուցե արգելք է հանդիսանում Մխիթարեան «փօլիթիքան», բայց այդ դէպքում պէտք էր հրատարակութիւնը յանձնել մի ուրիշ հիմնարկութեան: Պատկանեան ասում է, որ Վենետիկում է գտնվում նաև Ճէվահիրճենաի գործը: Ժամանակ է, որ այդ պատմական յիշատակարաները տպագրութեան յանձնվեն: 1902 թւին «Բազմավէպ» ամսագրի երկու համարներում (եր. 367, 473) տպվեցին փոքրիկ քաղուածքներ Քէօմիւրճեանի պատմագրութիւնից:
  2. Հրատարակված է Վաղարշապատում, 1870 թւականին: