իր սիրտը պատռվեց․ այդ օրից նրա երեսը այդպէս գունափոխվում է։ Եւ այդ բանը տեսել է Զաքարիան։ Ինչերի ասես չէին հաւատում մեր նոյն իսկ գրագէտ հայրերը մի երկու դար առաջ․․․
Ահա թէ ինչ տեսակ «պատմագրող» է Զաքարիան։ Բայց ինչու՞ անպատճառ նայել նրան իբրև պատմագրի։ Աւելի արդար, աւելի պատուաբեր կը լինէր` վրացական ծագում ունեցող մեր սարկաւագին դնել ժողովրդական գրողների թւում։ Այդտեղ Զաքարիան իր գրքով աւելորդ չէր լինի, ընդհակառակն, կը գրաւէր առաջաւոր տեղ։ Նրա ժողովածուի մեջ քիչ չեն էջեր, որոնցից ժողովրդական պարզութիւն ու թարմութիւն է բուրում։ Մօտ երկու դար յետոյ ծնված միւս մեծ քանաքեռցու-Խաչատուր Աբովեանի դրական նախահայրն է Զաքարիան։
Դարի գրական աղքատութիւնը աչքի առաջ ունենալով, մենք կամայ ակամայ պիտի յիշատակութեան արժանի հեղինակների թւում դասենք և Մարտիրոս Ղրիմեցուն (երևի մեզ ծանօթ Կաֆայեցին է) և Մինաս վարդապետ Համդեցուն։ Երկուսն էլ փորձել են կազմել հայոց պատմութեան կմախքը, համառօտելով զանազան հայ հեղինակներից։ Մարտիրոսը գրել է ոտանաւոր ժամանակագրութիւն, որի մեջ յիշատակվել է հայոց թագաւորներին՝ սկզբից մինչև Ռուբինեան գահի անկումը։ Յայտնի չէ թէ ուր է գտնվում այդ աշխատութիւնը, որից մի կտոր միայն թարգմանված է ֆրանսերէն[1]։ Իսկ Մինաս Համդեցին, որ
- ↑ Паткановъ - «Библiогр. Очеркъ Арм. ист. Литер.», եր) 51: