կարկատանքը։ Կարո՞ղ ենք արհամարհել նրան, կարո՞ղ ենք մոռանալ այն թշուառ փաստը, որ ժամանակակից հայի համար այդ աղքատութիւնն էլ հարստութիւն էր։ Գոնէ նա անուններ էր սովորեցնում և այդ անունների հետ կապում էր մի քանի ածականներ։ Առանց համդեցու օգնութեան հայը չէր կարող նոյն իսկ այդքան խղճուկ տեղեկութիւններ սաանալ իր անցեալի մասին, քանի որ նրանք ցրված էին բազմաթիւ պատմագրութիւնների մէջ, որոնց գտնելը միայն ահագին դժուարութիւն էր։ Աւելացնեն և այն, որ համդեցին հայ թագաւորների ցուցակին կցել է և Հռօմէական թագաւորների ցուցակը, աղբիւր ունենալով, ի հարկէ, Հայ պատմագիրների տուած վայրիվերոյ տեղեկութիւնները և Հին առասպելները։ Այդ էլ, այնուամենայնիվ, մի բան էր չինական առանձնացման մէջ սեղմված հայ ընթերցողի համար։
Այժմ տեսնենք, թէ դրական այս պաշարի վրա XVII դարի վերջերում ինչ էին աւելացնում Եւրօպայում գործող հայ տպարանները։