Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/392

Այս էջը հաստատված է

հայերէն գրքեր տպագրվում էին միայն Վենետիկում, Միքայէլ Բարբօնիի մօտ։

1684—1685 թւականներին, երբ ծանր հարւածը հայ տպարանի ճգնաժամ պիտի ստեղծէր, Բարբօնի բավական եռանդուն հրատարակչական գործիչ է հանդիսանում, լոյս հանելով վեց գիրք։ 1685-ից հայերէն բաժին է բացվում և մի այլ իտալացու, Մօրետտիի տպարանում, ուր տպվում են երկու գիրք: Իսկ յաջորդ տարին բացվում է Վենետիկում մի նոր տպարան` այս անգամ հայերի ձեռքով։

Բացողը մեզ լավ ծանօթ Թադէոս քահանայ Համազասպեանն էր։ Ոսկանին գերեզմանի ափը հասցնող, իսկ նրա ժառանգներին կաթօլիկ հաւատաքննութեան և ֆրանսիական դատարանների շէմքերում քաշքշող այդ քահանան վերջը գալիս է Վենետիկ՝ իր սև յանցանքները քաւելու։ Այդտեղ նա ընկերանում է ջուղայեցի հարուստ վաճառական Գասպար Սահրատեանի հետ (որ Շէհրիմանեան ընտանիք էր), բաց է անում նրա ծախսով տպարան, որի համար փորագրել է տալիս գեղեցիկ տառեր։ Սահրատեանի ծախսով էլ նա տպագրեց երկու գիրք-«Խորհրդատետր» և «Ճաշոց»։ Տպարանական տեսակէտից նշանաւոր գործ է <<Ճաշոցը>>, որ վկայում է թէ Սահրատեանի առատաձեռնութեան և թէ Համազասպեանի հմտութեան և ընտիր ճաշակի մասին։

Հետաքրքրական է, որ երկու գրքերի յիշատակարանների մէջ էլ Համազասպեանը իրան ցոյց է տալիս Էջմիածնի հպատակ մինչդեռ մենք գիտենք