Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/393

Այս էջը հաստատված է

թէ ինչ տեսակ մատնութիւններով էր նա աշխատում վնասել Ոսկանին, յուսահատեցնել Լեւոնեանին: Իր այս քաջագործութիւնների մասին Թադէոս քահանան, ի հարկէ, կատարեալ լռութիւն է պահպանում. նա միայն զեկուցանում է Եղիազար կաթողիկոսին թէ վառված լինելով գրքեր տպագրելու ցանկութեամբ, Սպահանից գնաց Մարսէլ, տեսաւ Ոսկանի տպարանը քանդված, ուստի եկաւ Վենետիկ, ուր և բաց արաւ Սահրատեանի տպարանը, գործի մէջ մտցնելով և իր ունեցած դրամը: Սակայն եթէ Համազասպեանը սրանից էլ մեծ գործեր կատարած լիներ, նա դարձեալ պիտի մնար այն տխուր դիրքում, որ պահել է նրա համար մեր տպագրութեան պատմութիւնը. մատնիչի համար ոչ մի թողութիւն չը կայ: Եւ նրա պատմութեան անպատիւ էջը փակելու համար մեզ կը մնայ ասել, որ վերոյիշեալ երկու գրքերի տպագրութիւնից յետոյ անհետանում է Համազասպեանի անունը:

Իսկ Սահրատեանի տպարանը գոյություն է պահպանում մի տարի էլ, տպագրում է Յովաննէս Հոլովի «Խոկումն Քրիստոնեական» անունով թարգմանութիւնը[1] և դրանով էլ վերջ է դնում իր գործունեության: Բայց մի և նոյն տարին նոյն Վենետիկում բացվում է հայերէն մի նոր տպարան`

  1. «Այս գիրքն էր, որ Մխիթար Սեբաստացուն առաջին անգամ ծանօթացրեց կաթօլիկ դաւանութեան հետ: Լուսավորչական կղերը մանաւանդ «Խոկումն Քրիստոնէականի»-ի դէմ էր կատաղած և հալածում էր նրան, այրել էր տալիս: