Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/394

Այս էջը հաստատված է

դարձեալ հայ վաճառականի ձեռքով։ Այս ագամ Ջուղան չէ հայ տպագրութեան մեկենասի հայրենիքը, այլ մի ուրիշ, նոյնպէս յայտնի վաճառականական գիւղ—Ագուլիսը։ Բայց նախ քան մեկենասի մասին խօսելը, մի քանի տեղեկութիւններ տանք նրա հայրենիքի մասին, որ Հայաստանի հետաքրքրական անկիւններից մէկն է ներկայացնում։

Շատ խոշոր և հետաքրքրական է հայ ազգի կուլտուրական պատմութեան այն փաստը, որ Հայաստանում վաճառականութիւնը ամենից շուտ և ամէնից շատ ծաղկեց Արաքսի ափերի վրա։ Հայկական այս մեծ գետը միջազգային առևտրական մի ճանապարհ էր շատ հին ժամանակներից։ Յայտնի է, որ քրիստոսից չորս դար առաջ Յունաստանը առևտրական յարաբերութիւններ սկսեց Հնդկաստանի և Միջին Ասիայի հետ, Անդրկովկասի վրայով։ Սև ծովից երկու ճանապարհ կար դէպի Կասպից ծովը․ մէկը Րիօն և Կուր գետերից էր կազմվում, միւսը Ճորոխ և Արաքս գետերից: Այդ ճանապարհների վրա հիմնվեցին բազմաթիւ յունական գաղութներ, որոնք հնդկա-եւրօպական առևտրի պահականոցներն էին. այդտեղ էլ զարգացան տեղական խոշոր առևտրական կենտրօններ։ Այսպէս, Արաքսի վրա միմեանց յաջորդած հայոց մայրաքաղաքները—Արմաւիր, Արտաշատ, Դուին յայտնի էին և իբրև շուկաներ, ուր փոխանակվում էին Արևմուտքի և Արևելքի ապրանքները։ Արաքսը այդ քաղաքների համար նաւամատոյցի դեր էր կատարում։ Բայց քաղաքական անցքերը,