դարերի ընթացքում յեղափոխելով ազգերի ճակատագիրը, անհետացրին Անդրկովկասեան առևտրական գաղութները, խլացրին և ամայի դարձրին Հնդկաստանի այդ մեծ ճանապարհները։ Արաքսի հովիտը, ենթարկվելով բարբարոսական արշաւանքների, կորցրեց իր առևտրական առաջնակարգ նշանակութիւնը և երկար ժամանակ այն տեղ չէին երևում ոչ առանձնապէս աչքի ընկնող վաճառանոցներ, ոչ էլ վաճառականների նշանաւոր դասակարգ։
Սակայն XVI դարից յանկարծ վերակենդանացած ենք տեսնում հին առևտրականութիւնը դարձեալ Արաքսի հովտում, բայց այս անգամ նրա այն մասում, ոբ Սիւնիքի սահմանագլուխն է կազմում։ Կարծես դարերի մոխրի տակից նոր նոր դուրս են գալիս հին վաճառականական գաղութները։ Ի՞նչ էին դրանք անյայտութեան այնքան երկար շրջանում—մենք չը գիտենք։ Տեսնում ենք միայն, որ տեղացի հողագործ` ազգաբնակութեան մէջ կղզիացած և շրջապատող ժովովրդին բոլորովին չը նմանվող, կարծես՝ մի ուրիշ ցեղ, ուրիշ ծագում ներկայացնող գիւղաքաղաքներ կան, որոնց բնակիչները առևտրականներ են, այն էլ հեռաւոր աշխարհներում գործող, զարմանալի ճարպիկութիւն և փորձառութիւն ձեռք բերած առևտրականներ։ Այդպիսի տեղերից մէկը արդէն լաւ ծանօթ է մեզ —հռչակաւոր և իր նմանը չունեցած Ջուղան։ Նրանից յետոյ գալիս է նրա հարևան Գողթան լեռնոտ գաւառի կենտրօն Ագուլիսը, իսկ