Այս էջը հաստատված է
տեղեկութիւններ հանել զօկերի վաճառակութեան մասին։ Այդտեղից մենք իմանում ենք, որ առևտրական գործերը տանում էին ագուլեցուն Սպահան, Թավրիզ, Թիֆլիս, Ջմիւռնիա, Բրուսա, Կ․ Պօլիս, Լիվօրնօ, Վենետիկ, Ամստերդամ․ իր ճանապարհորդութիւնների ժամանակ նա լինում էր Ֆրանսիայի, Սպանիայի, Պօրտուգալիայի, Իտալիայի ծովափեայ քաղաքներում, մի խօսքով ծանօթ էր Եւրօպայի մի նշանաւոր մասի հետ։
Ջուղայի անհետանալուց յետոյ Ագուլիսին էր մնում կուլտուրական դեր կատարել արևելեան Հայաստանում, որովհետև գա էր ամենից նշանաւոր տեղը, որի բնակիչները շփվում էին քաղաքակրթված աշխարհի հետ և տուն էին բերում թէ հարստութիւն և թէ հասկացողութիւններ եւրօպական կեանքի ու առաջադիմութեան մասին։Որ Ագուլիսը այդպիսի դեր կատարել է, դա անուրանալի է։Հարց կարող է լինել միայն չափի