ամենայնիւ, նա, իբրև աշխարհ տեսած, զարգացած մարդ, ազդեցութիւն ունէր շրջապատող ազգաբնակութեան վրա։ Անշուշտ այդ ազդեցութեան շնորհիւ էր, որ հարևան Ղափանը, չը նայած իր լեռնոտ և անմատչելի դիրքին, նոյնպէս վաճառականներ ուղարկեց Վենետիկ և Արևմուտքի ուրիշ կողմերը․ այդ վաճառականներից մէկի ընտանիքում էլ ծագեց Դաւիթ–բէկի պատերազմների միտքը [1]։ Ազդեցութեան նշանակութիւնը ցոյց տալու համար վերցնենք նաև հայկական տպագրութիւնը։ Այս գործը, ինչպէս գիտենք, գլխաւորապէս հայ վաճառականների օժանղակութեամբ էր պահվում Եւրօպայի մէջ։ Ագուլեցիները շատ աննշան մասն ունէին այդ օժանդակութեան մէջ․ Ոսկան վարդապետին օգնողների մէջ մի հատ ագուլեցի ենք տեսնում, իսկ մի ուրիշ ագուլեցի, Ոսկան Մարտիրոսեան անունով, 1685 թւին Վենետիկի Բարբօնիի տպարանում հրատարակեց մի Աւետարան։ Բայց այդքանով չը պիտի մենք դատենք ագուլեցիների արածների մասին։ Մեր գործի սկզբում մենք ասացինք, որ հայ վաճառականի ետևից Եւրօպա էր գնում հայ գրագէտը, սովորելու և սովորեցնելու տենչով վաոված հայ մարդը։ Ագուլիսը այդպիսի ուղեցոյց եղաւ իր մօտ գտնվող Վանանդ գիւղի համար, որտեղից դուրս եկան
- ↑ «Ստեփանոս Շահումեանն էր Դաւիթ–բէկի պատերազմների սկզբնապատճառը․ իսկ նա պատկանում էր այն ընտանիքին, որ XVII դարի կէսից առևտրական տուն ունէր Վենետիկում (Տ․ «Հայկական Տպագրութիւն» II հատոր)»։