տպագրված խոշոր տառերով, ընտիր թղթի վրա։ Գրքի սկզբում գրված է Գիւլեազարեանի պատկերը, որ հասկացողութիւն է տալիս թէ ինչ տարազով էին հագնվում հայ վաճառականները։
Դիմելով գրքի լեզուին, որ Գիւլնազարեանի ջանքերով և այնքան վերապացումներով մտցրած է այդ տպագրութեան մէջ, մենք պիտի ասենք թէ դա աշխարհաբար է կոչվում այն պատճառով, որ զուտ գրաբար չէ․ աւելի ճիշտ կը լինէր նրան անուանել գրափարախառն աշխարհաբար, բայց չէ կարելի չը համարել նրան մի նշանաւոր քայլ՝ գիրքը ժողովրդին մօտեցնելու և ժողովրդի գործածական լեզուի ձևերը դրական դարձնելու գործի մէջ[1]։ Գրքի երեսները բաժանված են երկու սիւնակների․ աջ սիւնակում դրված է Սաղմոսի բնագիրը, իսկ ձախում–—բացատրութիւնը։ Ստուար հատորի տպագրութիւնը հեշտութեամբ չը վերջացաւ․ Գիւլնաղարեանն ասում է, որ մի քանի անգամ հարկադրված էր կիսակատար թողնել գործը, արձակել աշխատաւորներին և ապա նորից սկսել։
Երևի հէնց այդ նեղութիւնների պատճառով էլ Խօջա–Նահապետը փակեց իր տպարանը։
- ↑ «Ահա մի նմուշ այդ լեզուից․ «Այսինքն, երանի այնպէս մարդոյն, որ անօրէն և թերահաւատ մարդկանց ականջ չի դներ․ և նոցա խրատվն և խորհրդովն չի շրջեր. և մեղաւոր մարդկանց չար գործոցն հետևելով նոցա ճանապարհաւն չի գնար և վատաբերան և չարալեզու մարդկանց նման չի նստեր այլոց չար խրատ տար, և յԱստուծոյ ճանապարհէն հեռացներ զիւրեանք»։