Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/404

Այս էջը հաստատված է

Այնուհետև նրա անուանը մենք հանդիպում ենք մի անգամ։ 1694–ին Վենետիկում սկսում է հայերէն գրքեր տպագրել Անտօն Բօրտօլէ իտալացին։ Այս տպարան մասին մենք առայժմ չենք խօսում․ Բօրտօլիի մեծ գործունէութիւնը և հայերին մատուցած ահագին ծառայութիւնները XVIII դարին են վերաբերում։ Ասենք միայն այսքանը, որ այս տպարանից դուրս եկած առաջին հայերէն գիրքը հրատարակել է Գիւլնազարեանը, ջուղայեցի Անտօն անունով վաճառականի հետ։ Տպագրված գիրքն է «Դաշանց թուղթ» անունով հին անվաւեր գրուածքը, որ ցոյց է տալիս թէ միաբանութեան դաշինք է եղել կապված Հռօմի Սեղբեստրոս պապի և Գրիգոր Լուսաւորչի մէջ։ Տպագրութիւնը լոյս տեսաւ 1695–ին․ բայց այդ ժամանակ Գիւլնազարեանը կենդանի չէր․ նա մեռաւ 1694–ի դեկտեմբերի 31–ին, պատուիրելով, որ իր ժառանգները կարճ միջուցում երկու հազար պատարագ մատուցանել տան իր հոգու փրկութեան համար[1]։

Յիշատակենք այստեղ Բօրտօլիի տպարանում հետևեալ տարին տպված «Տօմար» անունով գիրքը, որ մի արտատպութիւն է Ոսկանի՝ նոյն անունը կրող հրատարակութիւնից, և մենք վերջացրած կը լինենք XVII դարի ընթացքում Վենետիկի մէջ եղած հրատարակութիւնների ցուցակը։

Վենետիկից դուրս, բացի Պրօպագանդայի տպարանից, XVII դարի վերջին տասնամեակներում հայերէն տպագրութիւններ տալիս են և

  1. ««Սիւնիք», եր․ 335․