Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/405

Այս էջը հաստատված է

իտալական երկու ուրիշ քաղաքներ—Պադուա և Լիվորնո։ Առաջին քաղաքում 1690–ին մի ինչ–որ «Տիմոթէոս Գառնուկ Ասորոց արքեպիսկոպոս» տպագրում է վերոյիշեալ «Դաշանց թուղթը» և «Հաւատով խոստովանիմ» աղօթքը։ Աւելի արդիւնաւոր է տպագրութեան գործը Լիվօրնօ քաղաքում, ուր 1691 թւականից սկսում է գործել մի տպարան՝ դարձեալ Էջմիածնի և ս․ Սարգսի վանքի անունով։ Որոշ տեղեկութիւններ այդ հիմնարկութեան մասին մենք չունենք, բայց թէ անունը ր թէ տպագրական տառերի ձևը թոյլ են տալիս ենթադրելու, որ դա Ոսկանի տպարանի մի մասն է, փոխադրված, երևի, Մարսելից։ Յայտնին այն է, որ Լիվօրնօի տպարանը գործեց տասը տարի, մինչև 1701 թւականը։ Առաջին գիրքը, որ տպագրվեց այդտեղ, կարնեցի Խաչատուր վարդապետ Առաքելեանի «Քերականութիւնն» էր։ Երկու խօսք այս հեղինակի մասին, որ իր ժամանակին գիտնական վարդապետի հռչակ էր վայելում և թողել է շատ գրուածքներ։

Նա ծնվել է 1666–ին։ ՈՒսում ստանալու համար նա գնաց Էջմիածին, բայց այդտեղ նրան որսաց Վարգան Յունանեայնն է, որ մի հայ եպիսկոպոսի սպասաւոր էր, նրա հետ գնաց Լեհաստան, բայց այդտեղ թողեց իր եպիսկոպոսին և մտաւ կաթօլիկ վարդապետների մօտ։ Մենք վերևում[1] ասացինք, որ Յունանեանը Կղեմէս Գալանոսի սիրելի աշակերտն էր և Լվօվի

  1. «Գլ․ VII։»